«Ղարաբաղ Տելեկոմ»-ը դադարեցնում է անվճար ծառայությունների տրամադրումը
Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին:
Առաջարկում ենք միանալ «Միքս» հետվճարային և կանխավճարային փաթեթներին՝ շահավետ պայմաններով: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր պաշտոնական կայքէջում»,- հայտնում են ընկերությունից։