Մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ծառայությունները կրկին կլինեն վճարովի. կդադարեցվի ԱՀ կառավարության սուբսիդավորումը
Սույն թվականի մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը:
Այս մասին տեղեկացնում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ը:
Ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին:
«Առաջարկում ենք միանալ «Միքս» հետվճարային և կանխավճարային փաթեթներին՝ շահավետ պայմաններով: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր պաշտոնական կայքէջում»,-ասված է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ֆեյսբուքյան գրառման մեջ: