Խոշոր հրդեհ Այգեհատ գյուղում. այրվել է անասնագոմը և 100 հակ անասնակեր
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 02:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Այգեհատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։37-ին, մարվել՝ 05:04-ին։
Այրվել են անասնագոմի (մոտ 75 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ, ծածկը՝ մասամբ (մոտ 2 քմ) եւ մոտ 100 հակ կուտակած անասնակեր: