Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը լուրջ խնդիրներ ունեն ամուսնության մեջ
Կարծես թե պապարացիների հերթական լուսանկարները, որտեղ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վիճում են, ինչպես նաև նրա՝ հաճախ դժգոհ դեմքի արտահայտությունը, արդեն կատակ չեն։ Զույգը լուրջ խնդիրներ ունի, հայտնում է Life&Style-ը։
Հրապարակմանը ինսայդերը ասել է, որ դա պայմանավորված է երգչուհու քմահաճույքով. «Մեղրամիսը հաստատ ավարտված է։ Զգացողությունն այնպիսին է, որ եթե նրանք ցանկանում են ամուսնացած մնալ, երկուսն էլ պետք է որոշակի շտկումներ մտցնեն իրենց վարքագծում»։ Նա նաև խոստովանել է, որ զույգն այժմ շատ ժամանակ է անցկացնում առանձին, քանի որ Աֆլեքն այժմ նկարահանվում է, և արտիստը չի կարողանում դիմանալ հեռավորությանը, ինչը հանգեցնում է մշտական վեճերի։
Հիշեցնենք, որ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, իսկ հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն առաջարկություն է արել։ Զույգի հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին այն չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, և մի քանի ամիս անց Բենը կրկին առաջարկեց Ջենիֆերին՝ դառնալու իր կինը։ 2022 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ նրանք գաղտնի ամուսնացել են։