Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ...

Ի պատիվ Լիբանանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ (լուսանկարներ)

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերություններին, որոնք, ըստ նախագահների, առանձնանում են հատուկ ջերմությամբ ու բարեկամական ոգով: Սերժ Սարգսյանը և Միշել Աունը խոսել են նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմության, միասնաբար հաղթահարված դժվարությունների և հոգևոր-մշակութային մտերմության բազմաթիվ թելերով միահյուսված ճակատագրերի մասին:

«Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց և փողոցի հարևանությամբ տեղակայված աշխարհահռչակ լիբանանցի գրող, փիլիսոփա և արվեստի գործիչ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին: Անշուշտ, այս ամենին լավագույնս ձուլվում է Լիբանանի բազմահազարանոց հայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ կյանքով, Լիբանանին անմնացորդ նվիրումով և Հայաստանի հանդեպ որդիական սիրով: Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն առկա է ամենուր. մեծ հպարտության զգացումով եմ լցվում, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսևորել՝ որպես Լիբանանի արժանի և օրինապաշտ քաղաքացիներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ իրենց նպաստը բերելով Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը: Եվ մեծ երախտագիտության զգացումով եմ լցվում Լիբանանի ժողովրդի, Լիբանանի իշխանությունների հանդեպ, որ հայերին տրվել է ինքնադրսևորվելու այդ հնարավորությունը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նաև դրա շնորհիվ է, որ լիբանանահայ համայնքը ոչ միայն ամուր օղակ է երկկողմ հարաբերություններում, այլև աշխարհասփյուռ հայության համար ծառայում է որպես հոգևոր, մշակութային և կրթական զարկերակ: Որպես ասվածի լավագույն օրինակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լիբանանում գործող բազմաթիվ կրթական, հոգևոր-մշակութային հաստատությունները և սփյուռքում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որի սաները, ըստ Նախագահի, շարունակում են իրենց նպաստը բերել նաև տարածաշրջանի և աշխարհի հայ գաղթօջախների կենսունակությանը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Լիբանանին՝ պատմության ողբերգական պահերին հայ ժողովրդի կողքին լինելու, Ցեղասպանություն վերապրած նրա մի հատվածին սրտաբաց ընդունելու համար:

«Ցավոք այսօր էլ Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռևս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված մեր պայքարն ավարտված չէ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն և հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:

«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունի, հանուն հայ-լիբանանյան բարեկամության հարատևման և մեր տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագայի։

Կեցցե՛ Լիբանանը, կեցցե՛ հայ-լիբանանյան հավերժ բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում երախտագիտություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ու թեև այն պաշտոնական և քաղաքական այց է, սակայն կրում է առանձնահատուկ բնույթ:

«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական:

Ընտրել ենք երկու հուշակոթող, որոնք այդ պատմության վկայություններն են:
Երեկ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճարը՝ աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, որտեղ դրսևորվում է եկեղեցու պատկառազդու պատերից ու հոգու խոնարհումից հավատքի այն ամրություն զգացողությունը, որը հայ ժողովրդին դարձրեց ժողովուրդների ու ազգերի առաջամարտիկը՝ պաշտոնապես հռչակելով իր ինքնությունն ու հավատքը առաջին դարերի ընթացքում: Դա քաջություն ու զոհաբերություն էր պահանջում այն ժամանակ, երբ հռոմեական հալածանքները իրենց գագաթնակետին էին հասել:

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն էր, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջև արագանում են սրտի բաբախյունները:

Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արևելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, և այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետևից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը»,-ասել է նախագահ Միշել Աունը:

Նա իր բաճակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է:

«Մեծարգո՛ Նախագահ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր ջերմ ընդունելության համար, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս այցելությունը հաջողությամբ պսակելու նպատակով:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել և խմել երկու երկրների ու ժողովուրդների համար, այն իրական խաղաղության համար, որը հիմնված է այլոց ընդունելու, ազատ և արժանապատիվ կյանք ունենալու նրանց իրավունքը հարգելու վրա»,- ասել է Լիբանանի նախագահը:

 

դիտվել է 1379 անգամ
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan