Ջրահեղձ եղած Էլվին Փաշաևին փնտրելու համար, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները հարազատներից 5000 մանաթ են պահանջել(տեսանյութ)
Քուր գետում երեկ ջրահեղձ եղած Էլվին Փաշաևին փնտրելու համար, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները հարազատներից 5000 մանաթ են պահանջել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը ։
Կայքը հայտնում է, որ Փաշաևի հարազատները, ի նշան բողոքի, Գոբուստանի հատվածում այսօր փակել են Բաքու-Աստարա մայրուղին։
Բողոքի ակցիայի արդյունքում մայրուղում մի քանի ժամով խցանում է առաջացել: Երթևեկությունը վերականգնվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:
Ալեն Ղուլյան.ֆեյսբուք: