Համացանցում պնդում են՝ Ավրիլ Լավինը մահացել է
Համացանցում հայտնիություն է ձեռք բերում այն վարկածը, որի համաձայն՝ 32-ամյա կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը մահացել է 2003 թվականին, և այդ ժամանակից ի վեր նրա փոխարեն նրա նմանակն է ելույթ ունենում՝ Մելիսա անունով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Որքան էլ տարօրինակ է, այսքան անհեթեթ միտքը ապացույցներ ունի: Ամռանը լրանում է Լավինի առաջին «Let Go» ալբոմի 15 տարին: Այդ օրվան ընդառաջ երգչուհու ունկնդիրները կրկին սկսել են խորանալ նրա անցյալի հարցերում:
Առաջին անգամ հաղորդագրություններն այն մասին, որ Ավրիլ Լավինը մահացել է, հրապարակվել են 2003 թվականին: Դեղին մամուլի աշխատակիցները փաստում էին, որ երգչուհին ինքնասպան է եղել՝ ի վիճակի չլինելով տանել պապիկի մահը:
2000-ականների սկզբին երգչուհուն շատ նման բրազիլացի Մելիսան բլոգ բացեց, որում սկսեց ապացուցել, որ երգչուհին մահացել է, իսկ Կանադայի քաղաքացու փոխարեն ինքն է ելույթներ ունենում: Տարիների ընթացքում այս տարօրինակ վարկածը սկսեց բազմաթիվ համախոհներ հավաքել: