Երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ. Թինա Կանդելակի
Հայտնի հեռուստահաղորդավարուհի, լրագրող և «Матч ТВ»–ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին «Մանչեսթեր Յունայթեդի»` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ, երկրպագելու եմ Մխիթարյանին։ Ավելի վաղ «Միլանի» խաղերից ոչ մեկը բաց չէի թողնում, երբ Կախան էր խաղում», – գրել է Կանդելակին «Twitter»–ի միկրոբլոգում։
Пока грузины не вернуться в европейский футбол, болею за Мхитаряна! Раньше ни одну игру Милана не пропускала, когда Каха играл)
— Тина Канделаки (@tina_kandelaki) 20 апреля 2017 г.