Լիբանանի 82-ամյա նախագահը վայր է ընկել Արաբական լիգայի գագաթնաժողովի ժամանակ (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է սայթաքում և վայր ընկնում Լիբանանի նախագահ Միշել Աունը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` դեպքը տեղի է ունեցել Հորդանանում Արաբական լիգայի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակ:
Լիբանանի 82-ամյա նախագահը, ով իր պաշտոնեական լիազորությունները ստանձնել է անցյալ տարի, սայթաքել է կարմիր գորգին, ինչից հետո նրան օգնության են շտապել 2 տղամարդ: