ՌԴ-ում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են մի շարք չվերթներ դեպի Երևան և հակառակ ուղղություններով
Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի շարք չվերթներ այսօր՝ դեկտեմբերի 3-ին հետաձգվել են:
Մեկնումներից հետաձգվել են ժամը 16.35-ի և 18.35-ի Երևան-Մոսկվա՝ «Դոմոդեդովո» օդակայան չվերթները, դեպի Ռոստով ժամը 16.35-ի չվերթը:
Ուշացմամբ է ժամանել նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանից ժամը 15.32-ի չվերթը, և ուշացում է նախատեսված ժամը 20:10-ի Մոսկվա-Երևան չվերթի, ինչպես նաև այլ չվերթների համար: