Ձերբակալվել է «National Geographic» ամսագրի շապիկի նկարով հայտնի դարձած փախստական աղջիկը
Աֆղանստանից փախստական աղջիկը, ով հայտնի էր դարձել «National Geographic» ամսագրի շապիկին հայտնվելով, ձերբակալվել է Պակիստանում կեղծ փաստաթղթերի օգտագործման պատճառով: Այս մասին գրում է Корреспондент.net-ը՝ հղում տալով Khaama Press-ին:
Նշվում է, որ Շարբաթ Գուլան ձերբակալվել է իր տանը, որտեղ իշխանությունների կասկածների համաձայն, ապօրինի բնակվել է Աֆղանստանից փախուստի դիմելուց հետո: Առգարվվել են անձը հաստատող աֆղանական ու պակիստանական փաստաթղթերը: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
Գուլան հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1985 թվականին նրա լուսանկարը հայտնվել էր «National Geographic» ամսագրի շապիկին: Դիմանկարի հեղինակը լրագրող Սթիվ Մաքքարին էր, ով լուսանկարն արել էր Աֆղանստանում` փախստականների ճամբարներից մեկում: