Կոմիտաս վարդապետի հայրենիքում կերտված առաջին արձանը՝ նրա մահարձանն է
Հայ մեծանուն երգահան, հայ երգի նահապետ Կոմիտաս վարդապետի հայրենիքում կերտված առաջին արձանը՝ նրա մահարձանն է: Քանդակագործը Արա Հարությունյանն է: Ի դեպ, սա նշանավոր քանդակագործի դիպլոմային աշխատանքն է։ Ստալինի մահից հետո էլ, Հարությունյանի այս նախաձեռնությունը վախվորած են ընդունել ամբիոնի դասախոսները, սակայն ստանալով նրանց լռելյայն համաձայնությունը՝ քանդակագործը գործի է անցել։ 1955-ին մահարձանը տեղադրվել է երգահանի անվան պանթեոնում (Կոմիտասի աճյունը Փարիզից Երեւան է տեղափոխվել 1936-ին)։
Մեծ երգահանի երկրորդ արձանը իր անունը կրող Կոնսերվատորիայի առջեւի պուրակում տեղադրվել է 1988թ. հունվարին: Այս արձանի հեղինակը եւս Արա Հարությունյանն է: Արհեստանոցում ընթացող աշխատանքներին անձամբ հետեւել, խորհուրդներ ու ցուցումներ է տվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։
Լուսանկարում՝ Կոմիտասի մահարձանի բացումը Երեւանում (Պանթեոն), 1955
Հայե՛ր, գիտե՞ք որ. ֆեյսբուք: