Փիղը զբոսնում էր Մոսկվայի կենտրոնով (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում բոլորի ուշադրությունն է գրավել քաղաքով զբոսնող փիղը: Սոցիալական կայքերը ողողվել են նրա լուսանկարներով: Այս մասին գրում է «Звезда» հեռուստատեսությունը:
Պարզվել է, որ փիղը ֆիլմի նկարահանման է մասնակցում: Անկարգություններ չլինելու համար նրա գործողություններին հետևել են ոստիկանները: Չնայած դրան՝ Մոսկվայի շատ բնակիչներ ահազանգել են ոստիկանություն: