Եվրոպացիները չեն հավատում Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հեռանկարին
Եվրոպացիները չեն հավատում Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հեռանկարին: Այս մասին փաստում են հարցումների արդյունքները, որոնք անց են կացրել ֆրանսիական հետաքննական «Ifop» և բրիտանական «Populus» ընկերությունները՝ «Sputnik» գործակալության պատվերով: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքացիները պետք է պատասխանեին այն հարցին, թե արդյոք, իրենց կարծիքով, Թուրքիան կդառնա ԵՄ անդամ: Հարցումների արդյունքներով՝ հարցված գերմանացիների 58, ֆրանսիացիների՝ 55 և բրիտանացիների՝ 33 տոկոսը կարծում է, որ դա տեղի կունենա կա՛մ 10 տարի հետ, կա՛մ երբեք:
Միայն ֆրանսիացիների 17, գերմանացիների՝ 27, և բրիտանացիների՝ 38 տոկոսն է վստահ, որ Թուրքիան ԵՄ-ի կազմ կմտնի մոտակա 10 տարվա ընթացքում:
Հարցմանը, որն անց է կացվել Մեծ Բրիտանիայում 2016թ-ի ապրիլի 15-ից 21-ը, մասնակցել է 1045 մարդ: Ֆրանսիայում և Գերմանիայում դրանք անց են կացվել ապրիլի 14-18-ը, համապատասխանաբար մասնակցել է 1008 և 989 քաղաքացի: