Զենքի փոխարեն Mercedes-են գնում
Քառօրյա պատերազմը հնարավորություն տվեց գնահատել և հասկանալ թե ինչի կարիք ունի հայ զինվորը: Օրեր շարունակ տարբեր երկրներից ու քաղաքացներից զինվորների համար գալիս էր և շարունակում է գալ օգնություն: Բնականաբար առաջին և ամենամեծ աջակցությունը պետք է ակնկալել պետական այրերից, սակայն կարծես թե գտնվում են մարդիկ, ովքեր իրենց վեր են դասում բոլորից:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանի նախորդ տարվա գույքի և եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ ոչ մի դրական միջոց չհայտարարագրած պատգամավորը ձեռք է բերել «Mercedes-Benz S500 L» մակնիշի ավտոմեքենա՝ վճարելով դրա դիմաց 150 հազար եվրո:
Սկսենք նրանից, որ «չոր» աշխատավարձով այդ ավտոմեքենան գնելու համար Սոֆոյանը պետք է չուտեր-չխմեր և պատգամավորի 15 տարվա աշխատավարձ հատկացներ այն գնելու համար:
Այսօր, երբ բազմաթիվ պաշտոնյաներ և հասարակ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնում բանակին, նման մարդիկ իրենց ցոփ ու շվայտ կյանքով ուղակի անընդունելի են: Պատկերացրեք թե ինչ կարելի էր գնել 150 հազար եվրո գումարով բանակի համար:
Այդ գումարին կարելի էր գնել 150.000 փամփուշտ կամ 150 հատ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ: Էլ չեմ ասում թե քանի գիշերայի դիտման սարքեր ու հեռադիտակներ էր կարելի ձեռք բերել: Ուղակի ամոթ է, որ նման մարդիկ կան մեր հասարակությունում:
Անահիտ Ամատունի. ֆեյսբուք: