Ահաբեկչություն՝ Բաղդադում. կա 6 զոհ և 40 վիրավոր
Բագդադի արևելքում գտնվող Նահվարան տարածքում ահաբեկչության արդյունքում մահացել է ավելի քան 6 մարդ, և ևս 40 մարդ՝ ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հզոր պայթյունը տեղի է ունեցել Նահվարանի բնակելի տարածքներից մեկում, պայթուցիկը եղել է մեքենայում:
Բոլոր վիրավորվածները հոսպիտալացվել են: