Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրեն:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: