Մահացել է ռոք երգիչ Դևիդ Բոուին
Բրիտանացի կոմպոզիտոր և երգիչ Դևիդ Բոուին մահացել է 69 տարեկան հասակում: Երաժշտի մահվան պատճառը քաղցկեղն է եղել: Այս մասին գրում է Rns.online-ը՝ հղում տալով Sky News-ին:
Դևիդ Բոուին մեկ ու կես տարի պայքարել է քաղցկեղի դեմ: Հիվանդության տարիներին նա գտնվել է ընտանիքում՝ շրջապատվել նրանց սիրով ու ջերմությամբ»,-գրված է երգչի ֆեյսբության էջում:
Նշենք, որ հունվարին Դևիդ Բուին իր ծննդյան 69 ամյակի առիթով թողարկել էր «Blackstar» ալբոմը: