«ԻՊ»-ը սպառնում է Ուզբեկստանին
Ուզբեկստանի իրավապահ մարմինները խստացրել են անվտանգության միջոցառումները ողջ երկրով մեկ: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
«Ոստիկանները նաև ստուգում են բնակարանները, որպեսզի հայտնաբերեն չհայտարարագրված վարձակալների, որոնք կարող են լինել ծայրահեղականներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Տիմուր Զիավուտդինովը նշել է. «Բնակարաններում ստուգվում են բնակիչների քանակը, գրանցվա՞ծ են արդյոք նրանք, թե ոչ: Եթե կասկածներ ենք ունենում, ներս ենք մտնում»:
Նշվում է, որ իշխանություններն այսպես են արձագանքում «ԻՊ» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների ակտիվությանը:
Ոստիկանները հայտնել են, որ անցյալ ամսվա ընթացքում Տաշքենդում և այլ շրջաններում մոտ 90 կասկածյալ է բերման ենթարկվել: