Ռուսաստանը կարող է Թուրքիային որպես ընկեր կորցնել
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ի՝ Սիրիայում ծավալած գործողությունների պատճառով սպառնացել է վերացնել երկու երկրների բարեկամական հարաբերություններ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Բոլորին հայտնի է Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունները: Բաց եթե Ռուսաստանը կորնցի այնպիսի ընկերոջն ինչպիսին է Թուրքիան է, որի հետ նա տարբեր ոլորտներում համագործակցում է, ապա նա շատ բան կկորցնի: Կարևոր է, որ այդ մասին Մոսկվան իմանա»,-ասել էրդողանը:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ ՌԴ օդանավերի՝ Թուրքիայի օդային տարածքի խախտումը ՆԱՏՕ-ի շահերից է բխում: