Այսօր կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի ծննդյան օրն է
Ավրիլ Ռամոնա Լավին (անգլերեն` Avril Lavigne, ծնվել է` 27 սեպտեմբերի, 1984 թվական, Բելվիլ, Օնտարիո նահանգ, Կանադա)- կանադացի երգչուհի, երգահան, դիզայներ, դերասանուհի։ Նրա դեբյուտ ալբոմը՝ Let Go, հեռարձակվել է 2002 թվականին, որից վաճառվել է 16 միլիոն կրկնօրինակ: Երգչուհու վերջին աշխատանքներից են՝ Under My Skin(2004) և The Best Damn Thing(2007)։ Այդ երգերը գլխավորում էին համաշխարհային ճանաչում ունեցող տրամագրերը, այդ թվում՝ ամերիկական Billboard 200-ը:
Ավրիլ Լավինի հինգ երգերը՝ «Complicated», «Sk8er Boi», «I’m With You», «My Happy Ending» և «Girlfriend» զբաղեցնում էին համաշխարհային տրամագրերի առաջին հորիզոնականները։ Ամբողջ աշխարհում վաճառվել է Լավինի ալբոմների ավելի քան 30 միլիոն կրկնօրինակները։ 2011 թվականի հունվարի ժամանակահատվածով նա եղել է ԱՄՆ-ի ամենահայտնի երգչուհիներից մեկը, 11.5 միլիոն վաճառված ալբոմներով[6]։ Billboard ամսագիրը Լավինին գնահատել է 10-րդը, 2000 արտիստներից, և այդպես 28-րդը՝ ըստ առևտրային հաջողության:
Լավինի չորրորդ ալբոմը՝ Goodbye Lullaby, թողարկվել է 2011 թվականի մարտին: Այս պահին հեռարձակվել է նրա հինգերորդ ալբոմը, որը վաճառքի դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերի 5-ին։ Երաժշտական կարիերային զուգահեռ Ավրիլ Լավինն զբաղվում է դիզայնով և կինոմատոգրաֆիական գործունեությամբ։ 2006 թվականին նա ձայնել է «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի հերոսին և նկարահանվել է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմում։ 2008 թվականին Լավինը ներկայացրել է իր հագուստի լինիան՝ Abbey Dawn անունով, իսկ 2009-2011 թվականներին թողարկեց «Black Star»-ը, «Forbidden Rose»-ն և «Wild Rose»-ը։