1995-ին բռնապետական («լևոնական») Սահմանադրության այլընտրանքը խորհրդարանական կառավարումն էր
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Այն ժամանակ ասվում էր՝ Սահմանադրությունը (1995 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը հավերժացնելու միջոց է: Բայց ի տարբերություն այսօրվա՝ ընդդիմադիր 6 կուսակցությունները մշակել էին Հիմնական օրենքի այլընտրանքային տարբերակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական սահմանադրությունը: Բռնապետական («լևոնական») Սահմանադրության այլընտրանքը... այո, խորհրդարանական կառավարումն էր, որն այսօր, պարզվում է, նույնպես բռնապետական է, և գլխավոր դիկտատորը լինելու է Ազգային ժողովի նախագահը:
Հիմա այդ վեճերը տեղափոխվել են համացանց և դարձել են ավելի անձնական ու, թույլ տվեք ասել՝ ավելի մանր: Դրա միակ «հակաթույնը» թարախին թարախ, հայհոյանքին հայհոյանք, վիրավորանքին վիրավորանք չհակադրելն է, այլ հակառակը՝ փորձել բոլորին հասկանալ և նայել երևույթներին այն մարդկանց աչքերով, որոնք քեզ հետ համաձայն չեն: Այդ դեպքում դիմացինին «ջախջախելու» ցանկությունը գուցե պակասի»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ»թերթի այսօրվա համարում