Աշոտյանի սանամայր Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ նախագահ
Վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, բավականին ինտրիգային են ու երբեմն նաև զավեշտալի: Հայաստանում կարելի է ասել թատերական ներկայացումներ կարելի է նայել ոչ թե թատրոններում, այլ պարզապես հետևել քաղաքական գործիչների գործողություններին, որոնք երբեմն հատում են և՛ էթիկայի սահմանները, և՛ անգամ հասնում զավեշտի:
Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման՝ ՀՀԿ-ԲՀԿ պայքարն էր: Սակայն մեր հարգարժան քաղաքական գործիչները երբեմն իրենց գործողություններում բավականին շատ կիկսեր են թողնում մատնելով իրենց: Օրինակ՝ քչերին է հայտնի, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի աղջկա հարսանիքի քավորը: Այլ կերպ ասած՝ Նաիրա Զոհրաբյանը ԿԳ նախարարի սանամայրն է: Այս պարագայում սանամայր լինելը ևս պաշտոն է, քանի որ էլ ինչ քաղաքականություն առանց բարեկամական հարաբերությունների:
Նաիրիա Զոհրաբյանն ամեն օր հանդես է գալիս բոցաշունչ հայտարարություններով, որ արդեն երկուշաբթի օրը ստանձնելու է ԲՀԿ-ի նախագահությունը: Փաստորեն, ստացվում է, որ պատգամավորուհին բավական լավ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ականների հետ: Նաիրիա Զոհրաբյանը, կարելի է ասել, որ եղել է Աշոտյանի կողմից ԲՀԿ-ում ներդրված անձ՝ ձեռք է բերելով նաև լրտեսի մասնագիտություն: Դե ինչ, Հայաստանում ևս մեկ մասնագիտություն կունենա զարգացում ու կունենա բավականին վառ օրինակ, հանձին Նաիրիա Զոհրաբյանի: Да здравствует սանամայր Նաիրա Զոհրաբյան: