ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը ՌԴ-ի նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտահոգված է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ և պաստրաստ է նոր միջոցների՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայի՝ հրադադարի խախտումների փաստով»,-հայտարարել է Օբաման, ով ներկայում այցով գտնվում է Հնդկաստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Օբամայի՝ Հնդկաստան այցի պատճառով անջատել են ինդուսների բջջային կապը: