Օբամայի՝ Հնդկաստան այցի պատճառով անջատել են ինդուսների բջջային կապը
Հնդկաստանի Ագրա քաղաքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցի պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով մի քանի ժամով անջատել են բջջային կապը: Այս մասին հայտնում է Times of India-ն:
Ինչպես հայտնել են պաշտոնատար անձինք անվտանգության միջոցները կլինեն բարձր մակարդակի վրա՝ Դելիից մինչ Ագրա, բացի այդ, բջջային կապը Թաջ-Մահալի մոտակայքում չի գործելու երեք ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 25-ից 27-ն այցով գտնվելու է Հնդկաստանում: