Գազի արտահոսք Ղափանցյան փողոցում
Նոյեմբերի 27-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում՝ «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում գազատար խողովակից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «1-ին» ՓԲԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 317SL42 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, խողովակից առաջացել է գազի արտահոսք. զոհեր և տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն: