Կիրա Նայթլին երեխայի է սպասում
Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Մարիո Տեստինոյի ծննդյան տարեդարի օրը զարմացրել է բոլորին: Աստղը հայտնվել է Լոնդոնի ռեստորաններից մեկում սպիտակ հագուստով, որն ընդգծել է նրա հղիությունը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Կիրան արդեն մեկ ու կես տարի է ամուսնացած է բրիտանացի երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ, այնպես որ հղիության լուրը այնքան էլ զարմանալի չէ: Սակայն Նայթլին դեռ պաշտոնապես չի բացահայտում իր հղիությունը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Կիրան ամուսնացել է 31-ամյա Ջեյմսի հետ: