«Բոկո Հարամ»-ի զինյալները գրավել են ևս մեկ քաղաք
Նիգերիայում գործող ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները գրավել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մուբի քաղաքը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ քաղաքը գրավելու ժամանակ խմբավորման զինյալները սպանել են տասնյալ մարդկանց, իսկ քաղաքի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները և փախչել այլ շրջան:
Նշվում է, որ «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները քաղաքի վրա բարձրացրել են իրենց դրոշը: