Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած հերթական ցույցի ընթացքում 50 մարդ է ձերբակալվել
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի բնակիչները կրկին ցույցեր են անցկացնում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն ոստիկանին, ով ավելի վաղ կրակել էր անզեն սևամորթ 18-ամյա Մայքլ Բրաունի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 50 անձի դիմադրություն ցուցաբերելու և երթևեկության շարժին խոչընդոտելու պատճառով ձերբակալվել է: