Սնոուդենի և իր ընկերուհու մասին ֆիլմ է նկարահանվել
Ամերիկյան գաղտնի ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ընկերուհին պարուհի Լինդսի Միլլսն է, ով հուլիս ամսից Սնոուդենի հետ ապրում է Մոսկվայում: Գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Այս մասին հայտնի է դարձել Լաուրա Պոյտրասի "Citizenfour» ֆիլմից, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի կինոդահլիճում:
Երկժամանոց ֆիլմում պատմվում է Սնոուդենի և Միլլսի կյանքի մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սնոուդենին թույլատրել են բնակվել Մոսկվայում ընդամենը երեք տարի: