Հայաստանում զգացվում է արտագնա և ներգնա տուրիզմի աճ. Ռիմա Խաչատրյան
Հայաստանում տուրիզմի շուկան մրցունակ է դարձել, մինչդեռ այս հանգամանքը «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը ոգևորությամբ չի ընդունում:
«Զարգացած երկրներում խոշոր տուր օպերատորները համագործակցում են, խորհրդակցում և տուր փաթեթների գները համաձայնեցնում են իրար հետ, իսկ մեզանում դա չկա: Պետք է մտածել Հայաստանում տուրիզմը զարգացնելու մասին, այլ ոչ թե մրցակցելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:
Բանախոսը հավելեց, որ Հայաստանում այս տարի զգացվում է թե' արտագնա, թե´ ներգնա տուրիզմի աճ: Հայերն ավելի շատ նախընտրում են հանգստանալ դրսում և ընտրում են մատչելի հանգիստ կազմակերպող այնպիսի վայրեր, ինչպես՝ Դուբայը, Անթալիան, Շրի Լանկան և անգամ Վրաստանը: Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա գործակալության տնօրենը փաստեց, որ զբոսաշրջիկները նախընտրում են այցելել Տաթևի վանք, Նորավանք, Զորաց քարեր, Գանձասար, Շուշի և Արցախ:
Անդրադառնալով քաղաքացիների հանգստի կազմակերպմանը ՀՀ տարածքում՝ բանախոսը նշեց, որ սովորաբար հանրապետությունում հանգստանում են պետական հիմնարկների աշխատողները: Վերջիններիս տրամադրվում է 2-3-օրյա հանգստի սոցփաթեթ՝ նախատեսված ՀՀ և ԼՂՀ սահմաններում հանգստանալու համար:
Վարդուհի Ստեփանյան