«Բոկո հարամի» կողմից առևանգված աղջիկներից չորսին հաջողվել է փախչել
Նիգերիայում առևանգված 200-ից ավելի աղջիկներից չորսին հաջողվել է փախչել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Նիգերիայի իշխանություններին:
Ապրիլին իսլամիստները` «Բոկո հարամ» խմբավորումից առևանգել են 223 դպրոցական աղջիկ Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող դպրոցից:
Մայիսին Նիգերիայի պաշտպանության նախարարը հայտարարեց , որ իրեն հայտնի է, թե որտեղ են պահվում աղջիկները, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտնել են, որ չեն կարող հաստատել, որ Նիգերիայի իշխանությունների հաջողվել է որոշել դպրոցականների գտնվելու վայրը: