Մազդա 6 մոդելի 42 հազար ավտոմեքենա է հետ կանչվել ԱՄՆ - ից

Մազդա Մոթոր Քորփորեյշն ավտոկոնցեռնը Մազդա 6 մոդելի 42 հազար ավտոմեքենա է հետ կանչել ԱՄՆ - ից։ Չնայած ընկերությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ ամենի վերաբերյալ, այնուամենայնիվ՝ նշվում է, որ հետկանչի պատճառը հավանական վտանգներն են, որ ավտոմեքենան խիստ հավանած սարդերը կարող են ստեղծել։ Նշվում է, որ Չեյրքանթիում անունը կրող սարդերը անհայտ պատճառներով սարդոստայն են գործում հենց այդ՝ քառագլան շարժիչով մոդելի մեքենաների մեջ։ Մասնագետները գտնում են, որ հատվածոտանիների սարդոստայնը կարող է օդափոխության համակարգի խցանման, վառելիքի արտահոսքի և բռնկման պատճառ դառնալ։ Այս ամենի արդյունքում 2.5լ աշխատանքային ծավալով, 2010-2012թթ. արտադրության հիշյալ մոդելի բոլոր ավտոմեքենաները հետ կանչելու մասին որոշում է կայացվել։ Ընկերությունը մտադիր է յուրաքանչյուր հետ կանչված մեքենայի զննում իրականացնել, նպատակ ունենալով համոզվելու, թե որ սարդոստայնները վառելիքի բաքի աշխատանքի վրա չեն ազդել։ Այնուամենայնիվ, ABC հեռուստաընկերության տվյալներով, սարդոստայնի առկայության հետեւանքով վնասվածքի ստացման կամ հրդեհի բռնկման որևէ դեպք դեռևս չի գրանցվել։ BBC – ի հաղորդմամբ, մասնագետները պատրաստվում են միջատների դեմն առնելու համար օդափոխության համակարգում հավելյալ փակոցներ տեղադրել։