Ռուս պարային զույգը չի ընդգրկվել աշխարհի գավաթի խաղարկության եռյակում
Ռուս պարային զույգը չի կարողացել աշխարհի խաղարկության ժամանակ ընդգրկվել եռյակում: Այս մասին գրում է Լենտան:
Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Իլինիխը և Նիկիտա Կացալապովը ցուցադրել են 5 համար, ստացել են 65,67 բալ: Զույգը ցածր գնահատականներ ստացավ Կացալապովի սխալի պատճառով: Վիկտորիա Սինիցինան և Ռուսլան Ժիգանիշը գրավեցին 8-րդ տեղը՝ հավաքելով 62,11 բալ:
Առաջին տեղը պարային համարում զբաղեցրել են Աննա Կապպելլինան և Լուկա Լանոտեն՝ հավաքելով 69,70 բալ:Երկրորդ տեղում հայտնվել են Կանադացի Քեյթլին Ուիվերը և Էնդրյու Պոժը՝ հավաքելով 69,20 բալ,այնուհետև երրորդ տեղը գրավել են ֆրանսիացի Նատալի Պեշալան և Ֆաբիան Բուրզան՝ հավաքելով 68,20 բալ:
Աշխարհի չեմպիոնի խաղարկության ժամանակ պետք է ելույթ ունենային Եկտերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը, բայց զույգը բավարարվել է միայն կարճ համարով՝ Սոլովյովի վնասվածքի պատճառով, որը մարզիկը ստացել է մարզումների ժամանակ:
Մենապարը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 29-ին: