Արդյո՞ք մահացել է Յանուկովիչը (լուսանկար)
Եվրամայդանի ակտիվիստ Միխայիլ Լեբեդևը Facebook-ում գրել է, որ մահացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ սրտի կաթվածից: Այս մասին հայտնում է LB.ua պարբերականը:
Փոխանցվում է, որ իբրև թե Լեբեդևին այս մասին հայտնել է Ռոստովի սրտաբանական կենտրոնից իր աղբյուրը: Նրա խոսքով Յանուկովիչին այնտեղ են տեղափոխել մարտի 3-ին մեր ժամանակով 23:00-ին՝ սրտի կաթվածով, որից հետո էլ ,1 ժամ անց, մահացել է:
LB.ua պարբերականը, փորձելով ճշտել՝ արդյոք այս տեղեկությունը գրել է Լեբեդևը, և իր Facebook-ն էջը չեն կոտրել՝ Լեբեդևը պատասխանել է.«Չես հավատա, բայց այո՛»: