Նույն պետհամարանիշերով 2 մեքենա է հայտնաբերվել
Աստանայում նույն պետհամարանիշերով երկու մեքենա է հայտնաբերվել:
Mazda CX7մակնիշի սեփականատերը Աստանա քաղաքում իր մեքենայի կրկնօրինակն է հայտնաբերել, այն ել պետական համարանիշերով:
Երիտասարդը մոտեցել է իր մեքենայի նմանակին, և մեքենայից ոչ հեռու նկատել է ճանապարհային ոստիկանի, ում հետ միասին համոզվել են, որ մեքենաները կարծես նույնը լինեն:
Մամլո տեղեկատվության համաձայն, ոստիկանը հետաքննչական ծառայություն է կանչել որպեսզի ստուգեն մեքենան:
Ստուգման արդյունքում մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Այդ պահից սկսած, երկրորդ մեքենայի սեփականատերը չի հայտնվել: