Երևան, 17.Մայիս.2024, 00:00 |
Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավար... Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել մ... Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտր... Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննար... Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբ... Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հա... ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը ... Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ... Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջներ... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով ... Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա...

Շինծու ընտրություննե՞ր, թե՞ շինծու հացադուլ

Operativ.am-ի զրույցը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ՝ վերջին դեպքերի հետ կապված՝ մահափորձ, հացադուլի կասեցում, նոր ընտրություններ, Ղուկասյանի կողմից ծավալվող ակտիվ քարոզարշավ և այլ հարցեր:

Պարո՛ն Ղուկասյան, այն բաց նամակում, որը Պարոն Հայրիկյանին եք հղել, հորդորում եք նրան դիմել սահմանադրական դատարան, որից հետո, դուք դուրս գալով հացադուլից ակտիվ քարոզարշավ կծավալեք, սա մեզ հի՞մք է տալիս ենթադրել, որ հասկացաք հացադուլն անիմաստ է և առանց հացադուլի էլ կարելի է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:
-Ոչ, ես լիովին այլ բան նկատի ունեի, ինչը գրված է նամակում գնահատական է տալիս այս իրադրությանը:
Այն, ինչը կատարվեց Հայրիկյանի հետ, ապացուցեց շինծու ընտրությունների դրսևորումը: Ես հորդորեցի նոր ընտրություններ նշանակել. դա իմ տեսակետն է, եթե այս ընտրությունները կասեցվեն և նոր ընտրություններ նշանակվեն, պիտի նորից սկսվի ընտրական գործընթաց, սա էր իմ միտքը, որը ես ուղղեցի Հայրիկյանին հաշվի առնելով, որ ինքն իր հերթին մի քանի օր առաջ հորդորում էր ինձ հացադուլը կասեցնել:

Այսինքն այդ դեպքում ակտիվ քարոզարշավ կծավալե՞ք:
-Ո՞ր դեպքում:

Նոր ընտրությունների:
-Եթե նոր ընտրություններում չմասնակցեն ընտրակաշառք բաժանող հակասահմանադրական կուսակցություններ, լինեն նորմալ մրցակցային պայմաններ, բնականաբար, ես պատրաստ եմ և ի վիճակի եմ քարոզարշավին մասնակցել:

Ովքե՞ր են հակասահմանադրական կուսակցությունները:
-Բոլորս էլ գիտենք` ովքեր են ընտրակաշառք բաժանող կուսակցությունները ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ. պետությունը չի մերժում նման կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին:

ԲՀԿ-ն մասնակցու՞մ է ընտրություններին:
-Խոսքը նոր ընտրությունների մասին է:

Ստացվում է միայն այդ երեք կուսակցությունների ընտրություններին չմասնակցելու դեպքում Դուք ակտիվ քարոզարշավ կծավալե՞ք:
-Եթե ընտրությունները լինեն ազնիվ, մրցակիցները լինեն օրինական, ապա մրցակցություն կլինի, անիամաստ է անել քարոզարշավ, երբ մրցակցում ես հակասահմանադրական կուսակցությունների հետ, ովքեր ընտրակաշառքով են մարդկանց ընտրատեղամաս բերում:

Եթե նշանակվեն նոր ընտրություններ, ակնկալու՞մ եք նոր թեկնածուներ:
-Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի, ում սահմանադրությամբ թույլատրվում է առաջադրվել, կարող է առաջադրվել, ես որևէ ակնկալիքներ չունեմ նոր թեկնածուների հետ կապված. նոր ընտրությունները նշանակում է ամեն ինչ նորից է սկսվում:

Գիտեք, սոցցանցերում բազմաթիվ են այն քննարկումները, որ Ձեր կողմից իրականացվող հացադուլը կեղծ է, վտանգ չկա՞, որ նոր ընտրությունների դեպքում, երբ ակտիվ քարոզարշավ ծավալեք, մարդիկ մտածեն, որ այս հացադուլը ամբողջությամբ կեղծիք էր:
-Ո՞վ է համարում որ հացադուլը կեղծ է, կա՞ն այդպիսի մարդիկ:

Իհարկե կան, կարող եմ նշել նույնիսկ մի քանի պատգամավորների, ովքեր մատնացույց են անում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝այն համարելով իրական և արդարացի, քանի որ Պարոն Հովհաննիսյանը ոչինչ չի օգտագործել:
-Ես որևէ մեկին արգելե՞լ եմ վերահսկել իմ հացադուլը, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել այդ հանգամանքը, ես միայն օգտագործում եմ ջուր, գոլ ջուր և երբ մի փոքր վատառողջ էի հանքային ջուր, շատ հետևողական եմ հացադուլի կանոնների նկատմամբ:

Ինչու՞ այս պաստառներին միայն հայերեն չէ գրված շինծու ընտրություններ, ու՞մ է հղված այս մեսիջը. հասարակությանը թե՞ դրսի ուժերին:
-Այո, այն ուղղված է դրսին, եթե եվրոպացի դիտորդները լքեն երկիրը, ես կդադարեցնեմ հացադուլը, դիտորդները գալիս են ու արձանագրում, որ մեր երկրի ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրություններ են. դա ստեղծում է մեծ խնդիր,վնաս է պատճառում և՛ մեզ, և՛իրենց համբավին:

Արդյոք սա չի՞ իջեցնում մեր երկրի վարկանիշը արտերկրից եկած մարդկանց մոտ:
Օրինակի համար, եթե մեր գործարարների հետ ցանկանում են համագործակցել այլ երկրների գործարարներ, նրանք տեսնելով կեղծ ընտրություններ պաստառները ի՞նչ կարծիք կարող են ունենալ մեր երկրի մասին:
-Ճշմարտությունը իջեցնու՞մ է մեր երկրի վարկանիշը, եկեք բոլոր հանցագործությունները ծածկադմփոց անենք, և մեր երկրի վարկանիշը բարձր կլինի, բոլոր բիզնեսմենները, որ գալիս են այստեղ, պիտի իրազեկ լինեն, որ Հայաստանում քրեա-օլիգարխիկ համակարգ է, և եթե իրենք ներդրումներ են այստեղ անում, այդ համակարգի հետ են գործ ունենալու, այստեղ պաշտպանված չէ մասնավոր սեփականությունը:

Իսկ եթե խոսքը գնում է սկսնակ գործարարի մասին, ով նոր-նոր է մտել բիզնես և պարզապես ցանկանում է ընտանիքի կարիքները հոգալ. քրեա-օլիգարխիայի հետ որևէ առնչություն չունի, ի՞նչ կասեք այս մասին:
-Ինքը վտանգի մեջ է, իր դուռը ցանկացած օր կարող են բացել և սեփականությունը ձեռքից վերցնել:

Արդյոք սա վերաբերու՞մ էր նաև «Ֆլամինգո» ՍՊԸ-ին:
-«Ֆլամինգո»-ն կարելի է դասել այդ կարգի մեջ, պարզապես իմ դիրքորոշումը բիզնեսում միշտ եղել է հետևել օրենքին, այստեղ կար պայքար այլ հարթության մեջ. պետությունը որոշում է կայացրել, ըստ ինձ ոչ օրինական, բազմաթիվ մարդիկ են զրկվել իրենց սեփականությունից պետության որոշումներով, ուստի «Ֆլամինգո»-ն կարող է մտնել այդ դասակարգման մեջ:

«Ֆլամինգոյի» դեպքերը կա՞պ ունեն Ձեր՝ քաղաքականություն մտնելու հետ:
-Բացարձակ ոչ մի կապ չունի, ես քաղաքականության մեջ եմ 2005 թվականից, «Ֆլամինգոն» զոհ դարձավ, որովհետև Սևանում քրեա-օլիգարխիկ համակարգը նախատեսում էր արմատական վերաբաժանում հողամասերի, սեփականության և վարձակալական տարածքների, քանի որ հովանավոր չունեցող բիզնես եմ այնտեղ ունեցել, ապա և առաջին շահարկումը եղավ Ֆլամինգոն, քանի որ իրենց թիմից չէի:

Ըստ Ձեր կենսագրական տվյալների՝ 2004-2008 թվականներին հանդիսացել եք «Կովկաս կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ-ում, եղել եք նաև վերոնշյալ ՓԲԸ-ի տնօրենը: Ըստ մեր հավաստի տվյալների՝ «Կովկաս» օվշորային ընկերութան սեփականատերերից է Իոսիֆ Կոբզոնը:
-Ձեր տվյալները սխալ են. «Կովկաս» ընկերության սեփականատերը Արտակ Թովմասյանն է:

Պաշտոնապես Արտակ Թովմասյանն է, սակայն նա ներկայացնում է Կոբզոնի շահերը:
-Հնարավոր է, ես դրա մասին տեղյակ չեմ, ես երբեք չեմ շփվել Իոսիֆ Կոբզոնի հետ, իմ աշխատանքը եղել է Արտակ Թովմասյանի հետ, ես իրեն եմ ճանաչում որպես այդ նախագծի ղեկավար:

Վերոնշյալ Արտակ Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնազորի պետ
վաղամեռիկ Գրիշա Սարգսյանի սանիկն է, այս հանգամանքը շատերի համար հիմք է տալիս ենթադրել, որ Դուք մտերիմ եք Քոչարյանի հետ, ավելի կոնկրետ նրա կողմից առաջադրված թեկնածուն եք:
-Չգիտեմ ինչ բարեկամական կապ կա իրենց մեջ, բայց գիտեմ, որ իրենք մոտ են եղել:
Ես բացարձակ որևէ կապ չունեմ Քոչարյանի քաղաքական կարողությունների հետ. Ինձ դիմել էր Արտակ Թովմասյանի եղբայրը, որպեսզի ես իրավական աջակցություն ցուցաբերեմ այդ ընկերության որոշ հարցերում, քանի որ այդ ժամանակ ընկերություն ը սնանկացած էր, պետությունը վաճառել էր սնանկացած ընկերության բաժնետոսմսերը: «Կովկաս»-ն ուներ բազմաթիվ ժամկետանց պարտքեր, ինձ խնդրեցին այդ վիճակին գնահատական տալ, իմ գնահատականը այն էր, որ պարտքերի զգալի մասը շինծու է, ընկերությունը եղել է առանց ռեալ վերահսկողության, ես պարտավոր էի դա մատնանշել իմ վստահորդին, դրանից հետո առաջարկեցին հետևել այդ դատական պրոցեսներին, որպեսզի այդ պարտքերն անվավեր ճանաչվեն: Միայն այդքանն էր իմ առնչությունը, ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա ոչ ես, ոչ էլ ընտանիքս որևէ կապ չենք ունեցել Քոչարյանի հետ, երբևէ նրա հովանավորությունը չեմ կրել:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը Դուք որակում եք որպես իր անձի, թե՞ նախագահի թեկնածուի դեմ ուղղված պատահար:
-Ի դեպ, հնչեցին կարծիքներ, որ դա մահափորձ չի եղել, հարձակում է եղել, իմ կարծիքով պետք է սպասել քննության արդյունքերին, ուստի չեմ ուզում հիմա գնահատական տալ: Այդ դեպքը ևս ապացուցեց, որ ընտրությունները շինծու են:

Ձեր կարծիքով սա ներքին թե՞ արտաքին ուժերի կողմից արված քայլ էր:
-Ես իհարկե չեմ կարող անտեսել Հայրիկյանի կարծիքը, որ դա Ռուսաստանի կողմից արված քայլ էր. նախազգուշացում:

Այժմ ես բոլոր թեկնածուներին համարում եմ վտանգի մեջ, ներառյալ՝ Հայրիկյանին, բացառությամբ՝ Սերժ Սարգսյանի, որովհետև գործող նախագահը պաշտպանված է պետության բոլոր ուժերով, պետությունը ի զորու չէ ապահովել երկրում անհրաժեշտ պայմանները, որոնք պետք է լինեն ընտրությունների ժամանակ:


Զրուցեց  Սեդա Ղուկասյանը

դիտվել է 27097 անգամ
Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավար... Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել մ... Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտր... Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննար... Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբ... Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հա... ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը ... Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ... Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջներ... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով ... Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 500... Որքան է Բրիթնի Սփիրսը վաստակել անցած տարի Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan