Ծնելիության ռեկորդ Օլիմպիական խաղերի բացման օրը
Սոչիում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը գրանցվել է ծնելիության ռեկորդ: Այս մասին գրում է Polit.ru-ն: Վերջին տասը տարիների ընթացքում նման բան երկրում չի եղել: Պաշտոնական տեղեկությունների համաձայն` Սոչիում՝փետրվարի 7-ին ծնվել է 34 երեխա՝ 24 տղա և 10 աղջիկ:
«Սա ռեկորդային արդյունք է վերջին տասը տարիներին»,- ասել է Սոչիի «Պերինատալ» կենտրոնի գլխավոր բժիշկ Օլգա Տուրենկոն:
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվում են 2014 թվականի փետրվարի 7-ից մինչև փետրվարի 23-ը`հիմնականում Սոչի քաղաքում, որոշ սպորտաձևերի մրցաշարեր կանցկացվեն Կրասնայա Պոլյանա բնակավայրում: