Ռեալ - Բարսելոնա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով (Տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի Գավաթի կիսաեզրափկչի առաջին խաղը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» իր հարկի ներքո ընդունել էր «Բարսելոնային»: Եվս մեկ «Էլ Կլասիկոն» ավարտվեց ոչ-ոքի' 1:1 հաշվով:
Հանդիպման առաջին խաղակեսը անցավ լարված պայքարում: Թե՛ «Ռեալը», թե ՛ «Բարսելոնան» ունեին դարպասը գրավելու հրաշալի հնարավորություններ:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Լիոնել Մեսսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ֆրանչեսկո Ֆաբրեգասը, սակայն հանդիպման 82-րդ րոպեին Լիոնել Մեսսին չօգտագործեց դապասը գրավելու հրաշալի պահը, և մի րոպե անց Ռաֆայել Վառանը հավասարեցրեց հաշիվը: