ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության՝ վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»:
Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք, ըստ իշխանության, անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:
ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար` Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով»: