Մեզ համար առաջնահերթություն է Իրանի ժողովրդի դեմ ապօրինի և անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ և արագ դադարեցումը․ Էսմայիլ Բաղայի

Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում անուղղակի բանակցություններում տեսնել ԱՄՆ-ի արդար և իրատեսական համաձայնության պատրաստակամությունը գործարք կնքելու համար։ «TACC»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Մուսկատ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին, որն անցկացվում է Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։ Մենք վճռական ենք պաշտպանելու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի ժողովրդի օրինական և արդար իրավունքները, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել մեր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու համար:
Մեզ համար առաջնահերթություն է Իրանի ժողովրդի դեմ ապօրինի և անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ և արագ դադարեցումը։ Մնում է տեսնել, թե մյուս կողմը որքանով է լուրջ և պատրա՞ստ է գալ արդար և իրատեսական համաձայնության»,- ասել է Էսմայիլ Բաղային։
Փորձագիտական խմբերի մակարդակով բանակցությունները կղեկավարեն իրանցի փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։