Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, որդու՝ Լևոն Քոչարյանի և հարսի՝ Սիրուշոյի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: