ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: