Երևան, 15.Մայիս.2025, 00:00 |
Նարեկ Գրիգորյանը փորձում է հարվածել Լևոն Քոչա... Ինչպես սկսվեց կռիվը ԱԺ-ում Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. Լևոն Քոչարյանի ելույթից հե... Իմ պրակտիկայում չէր եղել, որ բնության աղետի հ... Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատ... Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահ... ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շր... «Չե՞ք ստացել ժողովուրդ ջան». Փաշինյանը դիմել ... Ալեն Սիմոնյանը Ղազախստանի գործընկերոջը պաշտոն... «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվ... Ինչ փուլում է Լևոն Քոչարյանի այն գործը, որի շ... Ընկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ... Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծա... Հանգստացե՛ք, հարգելիներս. Անահիտ Ավանեսյան Այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետ... ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոց... Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել են Երևանում գտնվող տա... Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի... Գործարկվելու է էլեկտրական շչակ Երևանում Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրա... Ներկայում նախաքննության փուլում է գտնվում լրա... Տեսանյութ՝ դատարանից. Արարատ Միրզոյանի բռնութ... Հրդեհի ահազանգ՝ Արին Բերդի փողոցում․ իրականաց... 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի ք... 20 տարի այս բնագավառում եմ, Արարատի մարզում ն... Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողի վճիռը կայացվ... Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխ... Աստղագուշակ՝ մայիսի 14-ի համար Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է... «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվ... 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զի... Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց... ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվե... Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ըն... Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»․ «Հրապարակ» ... Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել ինքն... Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր ե... Ինչո՞ւ են դատավորները հավաքվելու. պատճառը հայ... Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստա... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Նա այլևս անձեռնմխելի չէ․ Ռեալը տրանսֆերի է հա... Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հ... ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական ... Մնաց մի քանի մանրածախ դեղատնուն բացեք ու քաղա... Հուսանք՝ Սիրիան կկարողանա կայունացնել երկիրը ... Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Toyota Camry»-ն ... Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարա... Իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքն... Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-... Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-Ա... Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գ... 25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դան... Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է ... Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական... Վաշինգտոնը կարող է աննախադեպ կոշտ պատժամիջոցն... Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու... Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճ... Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լ... Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամ... ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայությո... Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Ե... Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշ... Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ 40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ... Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգ... Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկությու... Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեց... Ցանց ենք անցկացնում, հնարավոր է, ջրում մի տեղ... Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջաց... ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձա... Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ... Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատա... Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավո... «Վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ը... Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդար... Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որ... Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռ... Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյան (տե... Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխն... Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել... Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղա... Մահացած զինծառայողը մեկ տարվա ծառայող էր․ ո՞վ... Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն ... Դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները դադար... Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոց... Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ... Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակա... Սուրեն Պապիկյանը և ՄԹ զինված ուժերի նախարարը ... Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միաց... Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայ... Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությո... Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկի... Եթե Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկա...

Առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով.

«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ․ 9.11):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։

20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։ «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։

Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։

Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։

Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։

Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:

Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։

Այս թեմայով

Նարեկ Գրիգորյանը փորձում է հարվածել Լևոն Քոչա... Ինչպես սկսվեց կռիվը ԱԺ-ում Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. Լևոն Քոչարյանի ելույթից հե... Իմ պրակտիկայում չէր եղել, որ բնության աղետի հ... Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատ... Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահ... ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շր... «Չե՞ք ստացել ժողովուրդ ջան». Փաշինյանը դիմել ... Ալեն Սիմոնյանը Ղազախստանի գործընկերոջը պաշտոն... «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվ... Ինչ փուլում է Լևոն Քոչարյանի այն գործը, որի շ... Ընկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ... Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծա... Հանգստացե՛ք, հարգելիներս. Անահիտ Ավանեսյան Այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետ... ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոց... Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել են Երևանում գտնվող տա... Թրամփը Կատարից նվեր ստացած ինքնաթիռը կփոխանցի... Գործարկվելու է էլեկտրական շչակ Երևանում Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրա... Ներկայում նախաքննության փուլում է գտնվում լրա... Տեսանյութ՝ դատարանից. Արարատ Միրզոյանի բռնութ... Հրդեհի ահազանգ՝ Արին Բերդի փողոցում․ իրականաց... 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի ք... 20 տարի այս բնագավառում եմ, Արարատի մարզում ն... Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողի վճիռը կայացվ... Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխ... Աստղագուշակ՝ մայիսի 14-ի համար Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է... «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվ... 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զի... Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց... ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվե... Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ըն... Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»․ «Հրապարակ» ... Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել ինքն... Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր ե... Ինչո՞ւ են դատավորները հավաքվելու. պատճառը հայ... Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստա... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Նա այլևս անձեռնմխելի չէ․ Ռեալը տրանսֆերի է հա... Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հ... ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական ... Մնաց մի քանի մանրածախ դեղատնուն բացեք ու քաղա... Հուսանք՝ Սիրիան կկարողանա կայունացնել երկիրը ... Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Toyota Camry»-ն ... Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարա... Իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքն... Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-... Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-Ա... Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գ... 25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դան... Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է ... Տքնաջան ու ամենօրյա աշխատանքն է բերում դրական... Վաշինգտոնը կարող է աննախադեպ կոշտ պատժամիջոցն... Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու... Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճ... Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լ... Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամ... ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայությո... Կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Ե... Արդարադատության նախարարը հանդիպել է «Նուբարաշ... Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ 40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ... Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգ... Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկությու... Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեց... Ցանց ենք անցկացնում, հնարավոր է, ջրում մի տեղ... Էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջաց... ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձա... Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ... Միրզոյանը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատա... Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավո... «Վախենում եմ, որ մենք ղարաբաղցիների օրն ենք ը... Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդար... Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, որ... Երևանի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռ... Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյան (տե... Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխն... Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել... Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղա... Մահացած զինծառայողը մեկ տարվա ծառայող էր․ ո՞վ... Թրամփի բանագնացներ Ուիթքոֆը և Քելոգը կմեկնեն ... Դատավոր Աղասի Մկոյանի լիազորությունները դադար... Օլիմպիադաներում հաջողությունների հասնող դպրոց... Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 մլրդ... Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակա... Սուրեն Պապիկյանը և ՄԹ զինված ուժերի նախարարը ... Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միաց... Քիմ Քարդաշյանը ժամանել է Փարիզի դատարան՝ վկայ... Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությո... Հլա մի հատ նայեք՝ ձեր կառավարության մեջ նախկի... Եթե Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan