ՀՀ քաղաքական էլիտան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր:
Նրան ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Այստեղ են կառավարության բոլոր անդամները:
Նշենք, որ քաղաքացիներին թույլ չեն տալիս այցելել հուշահամալիր, քանի դեռ բարձրաստիճան իշխանավորներն են այնտեղ: