Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Լոնդոնի հակառուսական կուրսի հետ կապված՝ Մոսկվան 21 բրիտանացի պատգամավորի է ավելացրել Ռուսաստան մուտք գործելու համար նախատեսված արգելքի ցուցակում։
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մեծ Բրիտանիայի կողմից ներդրված հակառուսական պատժամիջոցների համապարփակ բնույթը և այս երկրի պաշտոնյաների հիստերիկ հայտարարությունները, որոնցում սպառնալիքները զուգորդված են ստով և բացահայտ կոպտությամբ, ցույց են տալիս, որ Լոնդոնը մտադիր չէ հրաժարվել իր ընտրությունից՝ հօգուտ Ռուսաստանի հետ բաց առճակատման:
Թշնամական հայտարարությունները և անհիմն մեղադրանքները, որոնք գալիս են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներից, ներառյալ արևմտյան իրավասություններում «անշարժացած» ռուսական ակտիվները զավթելու օգտին, ոչ միայն նպաստում են Լոնդոնի թշնամական կուրսին, այլև օգտագործվում են Ռուսաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության հակառակորդների կողմից՝ խարխլելու երկկողմ համագործակցության հիմքերը:
Մենք ուշադիր հետևում ենք նման հռետորաբանությանը և անհրաժեշտ եզրակացություններ անում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Պաշտոնական Մոսկվան հրապարակել է բրիտանացի խորհրդարանականների ցուցակը, որոնց մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն։