Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր:
«Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։
Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում: