Ինտերը կարող է սկանդալային տրանսֆեր իրականացնել․ հայտնի են մանարմասները

ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ իտալական Ա սերիա։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» ցանկանում է տեսնել Դոնարումային իր շարքերում։ «Ներաձուրիները» պատրաստ են այս ամառ փորձել մեծ տրանսֆեր իրականացնել, բայց կարող են նաև սպասել մինչև հաջորդ տարի՝ աստղային դարպասապահին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար։
26-ամյա դարպասապահի և փարիզյան գրանդի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս առաջընթաց չեն գրանցել, իսկ իտալացի խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։
Հիշեցնենք, որ Դոնարուման ավելի վաղ հանդես է եկել «Ինտերի» սկզբունքային մրցակից «Միլանի» կազմում։