Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ ուղերձով է հանդես գալիս։ Նա հայտարարեց, որ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է հանրաքվե կազմակերպել։
«Նոր սահմանադրության ընդունումը էական է, քան որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։
Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա։