Ես պարտական եմ Բարսելոնային. Յամալ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խոսել է ներկայիս ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, թե «Բարսայի»որքան մեծ երկրպագու եմ և որքան եմ ցանկանում մնալ այս ակումբում։ Եթե երկու կողմերն էլ ցանկանում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, դա տեղի կունենա: Ես ամեն ինչում պարտական եմ «Բարսելոնային», — Յամալի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Լամինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։